Քաղաքացիները՝ 250 մլն-ի կոկաինի ու թմրամոլության աճի մասին. հարցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Հայաստանում թմրանյութերի օգտագործման քանակն աննախադեպ թվով աճ է գրանցում, այս մասին են վկայում վերջին ժամանակահատվածում ոստիկանության բացահայտումներն ու հաղորդագրությունները։ Երեկ էլ իտալական լրատվական գործակալություններից մեկը հայտնել է, որ Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը և մաքսավորներն ավելի քան 2,7 տոննա բարձր մաքրության կոկային են առգրավել։ Ըստ ANSA գործակալության՝ բեռը հայտնաբերվել է Էկվադորից ժամանած նավի վրա և, ենթադրաբար, վրացական Բաթումի նավահանգստով պետք է տեղափոխվեր Հայաստան:

Իսկ այսօր արդեն ՀՀ ԱԱԾ-ն հայտրարություն էր տարածել, որ Էկվադորից Հայաստան ներմուծվել է կոկաին տեսակի՝ շուրջ մեկ տոննա թմրամիջոց, որն արժեցել է մոտ 250 միլիոն եվրո, այն հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ԱԱԾ-ում:

Նշված հարցի շուրջ 24News-ն իրականացրել է հարցում, պարզելու, թե քաղաքացիներն ինչ կարծիք ունեն ստեղծված իրադրության վերաբերյալ: Հարցված քաղաքացիներից մեկը նշեց. «Ձե՞ռք եք առնում, ո՞վ է պայքարում, սրանք չեն կարող ոչ մի բանի դեմ պայքարել»: 

Մանրամասները 24News-ի տեսանյութում:

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ