ԱՆ-ն 4 ամսում պատասխանել է 1578 հարցման, թիվը տեսնելով՝ ինքներս էլ ապշել ենք. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

ան

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ համաճարակի շրջանում նախարարությունը պատասխանել է ԶԼՄ-ների 1578 հարզման:

«Պատասխանվել է 1578 հարցման:

Վերջին 4 ամսվա ընթացքում՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, առողջապահության նախարարությունը ստացել է լրատվամիջոցներից, քաղաքացիներից և հասարակական կազմակերպություններից ուղարկված 1965 գրավոր հարցում։ Այս պահին պատասխանվել է 1578 հարցման, իսկ 387-ը ընթացքի մեջ են։

Ճիշտն ասած, թիվը տեսնելով՝ ինքներս էլ ապշել ենք՝ հսկայական ծավալով աշխատանքի մեջ այսքանը հասցնելու համար։ Ու եթե որոշ հարցումներին պատասխանելու համար չենք տեղավորվել 5-օրյա ժամկետում, կարծում եմ՝ թվերը փաստում են, թե ինչու»,-գրել է խոսնակը։