Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի 3 անդամ ԵԱ-ում դուրս է եկել եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

a0a230a1-a4a1-4092-956b-2c7cd4909bd6.jpg

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երեք անդամներ Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս են եկել եզրափակիչ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի գավաթակիր Արթուր Դավթյանը եզրափակիչ է դուրս եկել բազմամարտում, նժույգթափերում և հենացատկում:

Եզրափակչի ուղեգիր են նվաճել նաև Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակների վարժությունում:

--00—ԶՀ