Մակրոնը մեկնաբանել է Ֆրանսիայի հավաքականի՝ ԱԱ-ի եզրափակիչ դուրս գալը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Macron.jpg

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է 2022 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Մարոկկոյի նկատմամբ Ֆրանսիայի հավաքականի տարած հաղթանակը (2:0)՝ առանձին նշելով «եռագույնների» գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին, ով Ֆրանսիային հասցնում է երկրորդ անընդմեջ Աշխարհի առաջնության եզրափակիչ։

«Մեր հայրենակիցները մարդկային պարզ ուրախությունների կարիք ունեն։ Նման հաճույք է տալիս սպորտը, մասնավորապես՝ ֆուտբոլը։ Հիմա ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, քան մեկուկես ժամ առաջ։

Երբեմն Ֆրանսիան ստիպված էր դիմանալ, բայց մենք տեսանք հիանալի թիմ։ Շատ շնորհակալություն մեր մարզիչ Դիդյե Դեշամին և թիմին, որը մի քանի սերունդների խառնուրդ է։

Դա երեք եզրափակիչ էր (նկատի ունի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները), և Դեշամը հաղթեց դրանք: Ակնհայտ է, որ նա պետք է մնա թիմի ղեկին։ Ես շատ հպարտ եմ այս թիմով»,- Մակրոնի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

ԱԱ-2022-ի եզրափակիչում Ֆրանսիան կհանդիպի Արգենտինայի հետ։

--00—ԶՀ