Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը պարտվեց ԱԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ըմբ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Գևորգ Ղարիբյանը զիջեց ԱԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ղարիբյանն ուժերը չափեց Չինաստանի ներկայացուցիչ Չաո Լիգունի հետ: Նա զիջեց 3:5 հաշվով:

Ղարիբյանն աշխարհի առաջնությունում պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից և հաջորդաբար հաղթել էր Բուլղարիայի, Լեհաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչներին: Սակայն կիսաեզրափակիչում զիջել էր Ճապոնիայից Կենիչիրու Ֆումիտային:

Գևորգ Ղարիբյանը Եվրոպայի 2020 թվականի առաջնության չեմպիոն է, ինչպես նաև 2022 թվականի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:

--ԼՀ--