ՈՒԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

volga-1-3.jpg

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է Ստամբուլից տեղափոխվել Լիսաբոն, հայտնում է Daily Mail-ը: ՈՒԵՖԱ-ն զգուշանում է անկարգություններից, որոնք կարող են առաջանալ Թուրքիայում նախագահական ընտրությունների պատճառով։ Ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է մայիսի 14-ին։ Այս մասին գրել է Armsport.am-ը։

Աղբյուրի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն արդեն ոչ պաշտոնական հարցում է ուղարկել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիա՝ եզրափակիչը Լիսաբոնի «Էստադիու դա Լուժ» մարզադաշտում անցկացնելու հնարավորության վերաբերյալ։

Նախկինում Չեմպիոնների լիգայի եզրափակիչն արդեն երկու անգամ հետաձգվել էր Ստամբուլից՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ սկզբում 2020 թվականին, իսկ հետո՝ 2021 թվականին։

Չեմպիոնների լիգայի 2023 թվականի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան Օլիմպիական մարզադաշտում։

--00—ԶՀ