Քննչական կոմիտեն այս պահին «Նոր Զովք»-ում խուզարկություններ է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

11

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվում են քննչական գործողություններ, այս պահին՝ խուզարկություններ։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Աբրահամյանն ասաց, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել՝ ելնելով նախաքննության շահերից։ 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ