Հրշեջները մարել են Սպիտակի տներից մեկում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

․

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 19-ին, ժամը 14։39-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Խնկոյան փողոցի տներից մեկում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խնկոյան փողոցի տներից մեկի երկրորդ հարկում. տուժածներ չկան:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։58-ին, մարվել՝ 15։25-ին։ Այրվել են տան պատերից մոտ 4 քմ հատված, տանիքից մոտ 4 քմ փայտե կառուցատարրեր և ջերմահարվել՝ մոտ 10 քմ:

--00--ԱՀ