Հրշեջները մարել են Եղվարդի խանութներից մեկում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News    

ю

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 18-ին, ժամը 08։51-ին ահազանգ է ստացել, որ Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 45 հասցեում գտնվող խանութում հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:28-ին, մարվել՝ 09:44-ին: Այրվել է ցուցադարակը, ջերմահարվել՝ երկու սառնարան և պլաստմասե կախովի առաստաղը (մոտ 65 քմ)։

--00--ԱՀ