ՀՀ դեսպանը Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարին ներկայացրել է ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

․

Սեպտեմբերի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի հետ:

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին, կարևորվեց երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության շարունակական զարգացումը։

ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

--00--ԱՀ