Մակրոնը մտադիր է Էրդողանի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News 

․

Հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում: Այս մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ․ հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին ես անմիջապես հանդիպում կունենամ Թուրքիայի նախագահի հետ: Սա լավ առիթ է մի շարք հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար», - ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ իրենք խորը տարաձայնություններ ունեն, բայց անհրաժեշտ է երկխոսություն վարել։

«Ես ուզում եմ խոսել Սիրիայում տիրող իրավիճակի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին», - ասել է նա:

--00--ԱՀ