Լիլիթ Մակունցը ներկայացրել է հայկական ինքնիշխան տարածքում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

ԱՄՆ Մակունց

Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազանգ է ունեցել ԱՄՆ Անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Ամանդա Սլոթի հետ: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:

Դեսպանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական ինքնիշխան տարածքում ստեղծված իրավիճակը և դրանց վերաբերյալ հայկական պաշտոնական դիրքորոշումն ու արձագանքը:

Դեսպան Մակունցը շեշտել է իրավիճակի հետագա առավել սրման կանխումն ապահովելու համար միջազգային հանրության թիրախային դատապարտող կոչերի անհրաժեշտությունը:

--00--ՀԱ