Lada-ն մխրճվել է խախտում կատարած ЗИЛ 130-ի մեջ, բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

նկար

Հուլիսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Պարկովնիկի օբյեկտի» դիմաց, բախվել են ЗИЛ 130 մակնիշի և ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի մեղավորը եղել ЗИЛ-ի վարորդը, նա չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, ապա վթարային իրավիճակ ստեղծել Lada-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է  վթարի պատճառ։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

--00—ԼՄ