Հանրային հեռուստաընկերության խաչմերուկում բախվել են Kia-ն ու Lada-ն. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

հասարակական

Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Հանրային հեռուստաընկերության խաչմերուկում, բախվել են Kia Fortе մակնիշի 81 NF 881 համարանիշի և Lada մակնիշի 35 TC 432 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com

Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել։