Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Մարիուպոլից մարդկանց տարհանման հարցերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

f620f93509f3cb_620f93509f418.jpg

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի իր պաշտոնակցի՝ Օլեքսեյ Ռեզնիկովի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Մարիուպոլից բնակչության տարհանման և մարդասիրական օգնության հարցերը։ 

Ըստ թուրք նախարարի՝ որպեսզի չավելանան մարդկային կորուստները, անհրաժեշտ է հնարավորինս շուտ զինադադար կքնել և խաղաղ բնակիչների տարհանման համար բաց պահել մարդասիրական միջանցքները։

Աքարը ևս մեկ անգամ հայտնել է, որ Թուրքիան կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային։ 

--00—ՀԶ