Ռադայի պատգամավորը քննադատել է Ուկրաինայի ԱԳՆ-ին՝ պրոադրբեջանական հայտարարության համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News  

Վոլոդինա

Գերագույն ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան քննադատել է Ուկրաինայի ԱԳՆ-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հարցում միակողմանի դիրքորոշման համար:

«Շատ եմ հարգում Ուկրաինայի ԱԳՆ-ին՝ օրիգինալ հայտարարությունների համար, ու ամեն հերթական հայտարարություն ամրապնդում է իմ այս վերաբերմունքը:

Հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ միակողմանի հայտարարությունները, պարոնայք, մասնագիտական անպիտանության նշան են: Ու եթե պարոն Բոդնարի թեթևամտության հարցով պիտի զբաղվեն իրավապահները, ապա ընդհանուր առմամբ ձեր աշխատանքը թող գնահատի համաշխարհային դիվանագիտական հանրությունը: Ես ընդամենը հիշեցնեմ, որ վերոնշյալ հակամարտության առնչությամբ համաշխարհային հարթակում նմանատիպ արտահայտություններ անում է միայն Թուրքիան: 

Իսկ գուցե ընդամենը որակավորված մասնագետների կարի՞ք կա: Օգնությո՞ւն է պետք: Մասնագիտական ինչ-որ գրքեր պե՞տք է նվիրել: Դուք նշան տվեք, պատգամավորները կօգնեն»,- գրել է նա տելեգրամի իր էջում: