Թուրքիան և Ուկրաինան հերթական համաձայնությանն են եկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Ուկրաինա

Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերի հրամանատար Ահմեթ Քենդիրը հանդիպում է ունեցել Ուկրաինայի սահմանային պահպանության ծառայության ղեկավար Սերգեյ Դեյնեկոյի հետ: Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, այս մասին հաղորդել է Ուկրաինայի սահմանային պահպանության ծառայությունը: 

Կողմերը համաձայնության են եկել Սև ծովի՝ իրենց պատկանող գոտիներում համակարգված վերահսկողություն իրականացնելու և համատեղ որոնողափրկարարական վարժանքներ կազմակերպելու հարցում: 

Քենդիրը և Դեյնեկոն քննարկել են սևծովյան տարածաշրջանի ծովային երթևեկությանն ուղղված առկա սպառնալիքներն ու մարտահրավները, երկրների ծովային սահմանների ներկա վիճակը և երկու հաստատությունների համագործակցության մի շարք հարցեր: 

Նշվում է, որ վերսկվելու են նաև թուրքական և ուկրաինական նավերի բարեկամական այցերը:

--00--ԱԹ