ԱԽՏՀ-ի գագաթնաժողովը պլանավորված է նոյեմբերի 18–19-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

գագաթաժողով

Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) ղեկավարների հանդիպումը պլանավորված է նոյեմբերռի 18 – 19-ը Թաիլանդի մայրաքաղաքում: Մարտի 3-ին այդ մասին հայտնել են տարածաշրջանային միջկառավարական համաժողովի քարտուղաությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«2022 թվականին ԱԽՏՀ-ն ընդունող Թաիլանդը հայտարարել է, որ տնտեսությունների ղեկավարների տարեկան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի18-ին եւ 19-ին Բանգկոկում»,- ասված է հաղորդագրության մեջ: Միջոցառմանը կնախորդեն մի շարք հանդիպումներ, որոնք կսկսվեն նոյեմբեի 14-ին: Բացի ԱԽՏՀ-ի ավագ պաշտոնատար անձանց ամփոփիչ խորհրդակցությունից, պլանավորված են առեւտրի եւ արտաքին գործերի նախարարների հանդիպումներ: Թաիլանդում ընթանում Է ԱԽՏՀ-ի ավագ պաշտոնատար անձանց երկրորդ հանդիպման նախապատրաստումը Բանգկոկում: Միջոցառումը պլանավորվում է անցկացնել անմիջակա ձեւաչափով:

ԱԽՏՀ-ի կազմի մեջ են մտնում 19 երկիր եւ երկու տարածք: Դրանց թվում են 12 հիմնադիրները՝ Ավստրալիան, Բրունեյը, Ինդոնեզիան, Կանադան, Մալայզիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Թաիլանդը, Ֆիլիպինները, Հարավային Կորեան եւ Ճապոնիան: Նաեւ մասնակիցներն են ՉԺՀ-ն (անդամակցել Է 1991 թականին), Մեքսիկան եւ Պապուա Նոր Գվինեան (1993), Չիլին (1994), Ռուսաստանը, Վիետնամը եւ Պերուն (1998): 1991 թվականին ԱԽՏՀ-ին են միացել չինական երկու տարածքներ՝ Հոնկոնգը եւ Տայվանը: Թաիլանդը նախագահությունն ընդունել է Նոր Զելանդիայից։

--00—ՄՀ