Պուտինը Դուշանբեում ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14,  24News

Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշենբեում կայանալիք ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով՝ ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման անհրաժեշտության պատճառով: Այս մասին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը։

  «Հաշվի առնելով դա՝ Ռուսաստանի նախագահն այս շաբաթ Դուշենբեում պլանավորված ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին և ՀԱՊԿ-ի ու ՇՀԿ-ի անդամ պետությունների ղեկավարների համատեղ նիստին կմասնակցի տեսակապի ռեժիմով»,-ասված է հաղորդագրությունում։

--00—ՄՀ