Գորիսում ապօրինի վառելափայտով մեքենաներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 15,  24 News

Բնապահպանական հանցագործությունների դեմ Գորիսի ոստիկանների պայքարն արդյունավետ էր: Փետրվարի 14-ին բաժնի համայնքային ոստիկանները Գորիս-Տաթև ճանապարհին ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են Գորիսի 26-ամյա մի բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտ» մեքենան, որի թափքում մոտ 3 խմ վառելափայտ էր՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Նույն օրը նույն ճանապարհի մեկ այլ հատվածում ծառայություն էին իրականացնում նաև բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները: Նույն կասկածանքով նրանք կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի՝ վառելափայտով բարձած մեկ այլ մեքենա: Այս դեպքում էլ համապատասխան փաստաթուղթ չկար: Մեքենան, բեռով հանդերձ, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:

 --00—ՄՀ