Մյասնիկյան գյուղի տներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել. այրվել է մոտ 100 խմ վառելափայտ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Աին.jpg

Օգոստոսի 20-ին, ժամը 15:52-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի տներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 10-րդ փողոցի տներից մեկին հարակից կիսակառույց շինության նկուղում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:21-ին, մարվել՝ 16:54-ին: Այրվել է մոտ 100 խմ վառելափայտ:

--00--ԱՀ