Բելառուսում ՀՀ և ՌԴ դեսպանները տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

․

2022թ․ փետրվարի 14-ին Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում կայացավ դեսպան Ռազմիկ Խումարյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Բորիս Գրիզլովի հետ։

Բելառուսում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ծավալված անկեղծ զրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի։

Առանձին անդրադարձ արվեց արցախյան հիմնահարցին և դրա համատեքստում՝ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված ՌԴ ջանքերին։

Դաշնակից երկու պետությունների դեսպանները քննարկեցին նաև Բելառուսում Հայաստանի և Ռուսաստանի դեսպանությունների միջև համագործակցությանն ու աշխատանքային սերտ շփումներին առնչվող հարցեր։

--00--ԱՀ