Հայաստանի նախագահը եւ Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն  հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

․

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Քննարկվել է նաեւ Ղարիբաշվիլիի կողմից առաջադրված Հարավային Կովկասի խաղաղ հարեւանության նախաձեռնությունը, որն ուղղված է տարածաշրջանի երեք երկրների միջեւ երկխոսության ձեւաչափի ստեղծմանը եւ փոխշահավետ համագործակցությանը։ Նշվել է, որ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության եւ համակեցության կողմնակիցը եւ պատրաստ է նպաստել տարածաշրջանային երկխոսությանը։ Խաչատուրյանը երախտագիտություն է հայտնել Ղարիբաշվիլիին՝ խաղաղության երկխոսության գործընթացում ունեցած ներդրման համար։  

Կողմերը քննարկել են նաեւ էներգետիկայի, կապի եւ Սեւ ծովի անվտանգության ոլորտներում երկրների միջեւ համագործակցության զարգացումն ու խթանումը։ 

Քննարկվել է առեւտրի ոլորտում համագործակցությունը։ Նշվել է, որ 2022 թվականի առաջին եռամսյակում առեւտրի ծավալները հասել են 170,49 միլիոն  դոլարի, ինչը 12 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Ընդգծվել է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալներն էլ ավելի մեծացնելու հնարավորություններն ավելի շատ են։

--00--ԱՀ