Փաշինյանն ու ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին:

Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

--00--ԱՀ