Ադրբեջանը ՀՀ-ին դատի է տալու իր «էներգետիկ պաշարների ապօրինի օգտագործման» համար

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

Բայրամով

Ադրբեջանը սեղմագույն ժամկետներում կդիմի միջազգային արբիտրաժային դատարան` «ադրբեջանական տարածքների օկուպացման շրջանում պատճառված վնասի համար պատասխանատվության ենթարկելու նպատակով»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը` տարին ամփոփելիս:

«Միջազգային կոնվենցիաների համաձայն` Հայաստանը պետք է պատասխան տա նաև Ադրբեջանի բնությանը տրված վնասների համար, բացի այդ, մտադիր ենք ՀՀ-ին պատասխանատվության կանչել Ադրբեջանի էներգառեսուրսների ապօրինի օգտագործման համար»,- ասել է նա:

Բայրամովը շեշտել է, թե այս հարցերը 2022-ի առաջնահերթությունների շարքում են:

--00--ԱԹ