«Գրեթե 30 տարի ձգվող ԼՂ հակամարտությունն ավարտվել է». Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

բայրամով

Սոչիում Ադրբեջանի, ՀՀ ու ՌԴ ղեկավարների հանդիպումը «քայլ առաջ է»: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Ստոկհոլմում` ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նստաշրջանի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա ընդգծել է` «գրեթե 30 տարի ձգվող ԼՂ հակամարտությունն ավարտվել է»: Բայրամովի խոսքով` անմիջապես հակամարտության ավարտից հետո Ադրբեջանը սկսել է «ազատագրված տարածքների վերականգնման ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ իրականացնել»:

Բայրամովը նշել է, որ ԵԱՀԿ-ն հետհակամարտային ոլորտում իր փորձված գործիքներով կարող է մեծ ներդրում ունենալ այդ «վերականգնողական» աշխատանքներում:

«Նախարարների խորհրդի նիստն անցկացվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման առաջին տարեդարձին: Հայտարարությունը վերջ դրեց հայ-ադրբեջանական հակամարտությանը և որոշեց կայուն խաղաղության վերականգնման չափորոշիչները»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

--00--ԱԹ