Սահմանազատման հարցով հանձնաժողովը ձևավորված կլինի առաջիկա ամիսներին. Բայրամով

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը լրատվամիջոցների հետ հանդիպմանը անդրադարձել է «անկլավների հարցին»` նշելով, որ «ՀՀ տարածքում Ադրբեջանի անկլավների գոյության հարցը չի կարելի անտեսել»: Նա նշել է, թե «պատերազմից հետո հիմքեր են ստեղծվել քաղաքակիրթ ձևով ՀՀ հետ սահմանների որոշման համար»:

Բայրամովի խոսքով` Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը այս գործընթացի սկիզբն է դարձել: 

«Անկլավների հարցն իրականություն է, որ որևէ մեկը չի կարող հերքել: Անկլավների հարցի լուծումը կարող է տեղի ունենալ հենց սահմանազատման գործընթացի ժամանակ: Այդ պատճառով կարևոր է ստեղծել հայ-ադրբեջանական աշխատանքային խումբ: Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել այս հարցում»,- ասել է նա` ընդգծելով, որ դա երկարաժամկետ գործընթաց է լինելու: 

Ադրբեջանն, ըստ Բայրամովի, կարծում է, որ այս գործընթացը պիտի տեղի ունենա բանակցային սեղանի շուրջ, որպեսզի զինվորականների միջև որևէ լարվածություն չլինի:

Նրա խոսքով` սահմանազատման հարցով հանձնաժողովը ձևավորված կլինի առաջիկա ամիսներին` հույս հայտնելով, որ «Հայաստանը նույնպես գիտակցում է դրա կարևորությունը»:

--00--ԱԹ