Լոռիում ծառը տապալվել է, վնասելով՝ մեքենաները, տան տանիքը, գազախողովակն ու էլեկտրալարերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

Հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Երեկոյան ժամը 20։00-ի սահմաններում ուժեղ քամու և հորդառատ անձրևի հետևանքով Աքորի գյուղում հսկայական ծառը տապալվել և ընկել է նշված համայնքի բնակիչ Սլավիկ Գալստյանին պատկանող տան մոտակայքում կայանված ՎԱԶ 2106 և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաների վրա՝ փակելով ճանապարհը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ծառի տապալման հետևանքով կտրվել են նշված հատվածով անցկացված էլեկտրալարերն ու գազախողովակը։ Բացի այդ, վնասվել է տան տանիքը։

Հասարակական

--0--ԿԿ