Վազ «2109»-ը մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է քարերին և հայտնվել դաշտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Հասարակական

Մայիսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում 39-ամյա Երվանդ Բաբայանը իր վարած ՎԱԶ 2109 մակնիշի ավտոմեքենայով Մայակովսկի-Ձորաղբյուր գյուղամիջյան ճանապարհի 4-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան« բժշկական կենտրոն։ 

--00--ԿԿ