Niva-ն 130 մետր բարձրությունից գահավիժել է ձորը. կան զոհեր և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News 

հասարակական

Սեպտեմբերի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 79 VR 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կարբի գյուղի վարչական տարածքում՝ Կարբիի ձորում, ոլորանապտույտ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 130 մետր բարձրությունից գահավիժել և հայտնվել «Ավանգարդ» հանգստի գոտու հարևանությամբ գտնվող ձորում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, 3 հոգի, որոնցից մեկը երեխա է, տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Ավանգարդ» հանգստի գոտում հանգստացող քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Մահացածներին և վիրավորներին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: 

--0--ԿԿ