Ողբերգական վթար Կոտայքի մարզում. կա 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News 

հասարակական

Հուլիսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 16։00-ի սահմաններում Գետարգել գյուղի սկզբնամասում Երևանի բնակիչ Արա Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ-ճակատի բախվել 61-ամյա Նիկոլ Վարդանյանի վարած International մակնիշի բեռնափոխադրիչ ավտոմեքենային։

Opel-ի վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ շտապօգնության մեքենայով տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Որոշ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ 

--0--ԿԿ