Կոտայքի մարզում բախվել են «BMW»-ն, «Mercedes»-ն ու «Lada»-ն․ կա 1 զոհ, 2 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

նկար

Փետրվարի 6-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմանում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ «Անուշիկ» հանդիսությունների սրահի հարևանությամբ, իրար են բախվել «BMW», «Mercedes» և «Lada» մակնիշի մեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։ 

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում հիվանդանոցներից մեկից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների , մահացածի և վիրավորի ինքությունը։

--00—ԼՄ