Ալիևը կարծում է, թե ԼՂ հակամարտությունը կարգավորվել է, Հայաստանը պետք է չմտածի վրեժի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Ալիև

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվել է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իրավիճակը տարածաշրջանում փոխվել է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվել է: Մենք պետք է նայենք ապագային: Ադրբեջանը պատրաստ է նայել ապագային: Հուսով ենք, որ ժամանակ կգա, երբ մենք կխոսենք ակտիվ համագործակցության և ինտեգրման մասին Հարավային Կովկասում: Բազմաթիվ առաջարկներ ենք արել այդ հարցում: Հայաստանում պետք է զերծ մնան նույնիսկ վրեժ լուծելու մասին խոսելուց: Մենք պետք է շրջենք այս էջը»,- ասել է Ալիևը:

--00—ՄՀ