Մակրոնն Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

մարոկն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ԼՂ հակամարտության արդար կարգավորման համար վճռականորեն աշխատելու պատրաստակամության մասին: Այդ մասին նշված է Ֆրանսիայի նախագահի շնորհավորական ուղերձում՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին

«Թույլ տվեք Ֆրանսիայի անունից՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, աջակցություն հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին՝ վերջ տալու «պատերազմի համաճարակին»: Այս առումով դուք կարող եք հույս դնել Ֆրանսիայի ստանձնած՝ ԼՂ հիմնահարցի արդար և կայուն կարգավորման բանակցությունների միջոցով վճռականորեն և անաչառորեն աշխատելու պարտավորության վրա»,- նշվում է Հանրապետության օրվա կապակցությամբ Մակրոնի ուղերձում: