ՌԴ-ն աշխատում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News  

Լավրով

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ համատեղ աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շուտափույթ վերսկսելու ուղղությամբ։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ «Труд»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին հուլիսին գրանցված լարվածությունը 1994թ-ի հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ լուրջ խախտումն էր:  Նախարարը նաև ուշադրություն է հրավիրեցլայն փաստի վրա, որ 26 տարվա ընթացքում առաջին անգամ բախումների ժամանակ օգտագործվել են  հրետանային ականանետեր և հարձակողական անօդաչու թռչող սարքեր ոչ թե Լեռնային Ղարաբաղի շփման գծում, այլ ուղղակիորեն Հայաստանի և  Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի հատվածում:

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ ռուսական կողմն առաջին իսկ օրերից ակտիվ աշխատել է իրավիճակը կայունացնելու ուղղությամբ, ինչի շնորհիվ  հուլիսի 16-ից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հարաբերական անդորր է:

--00—ՄՀ