Ազերին լափառոշ խոսում է մեր մասին. կհայտնվի մի առաջնորդ, ով մեզ առաջ կտանի. Ջանիբեկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանը, 24TV-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի սանձարձակ ու լկտի պահվածքին, նշել է. «Ազերին լափառոշ խոսում է մեր մասին. կհայտվի մի առաջնորդ, ով մեզ առաջ կտանի»։

Դերասանը, վերլուծելով հայ-ադրբեջանական վերջին պատերազմը և խոսելով ունեցած բարոյահոգեբանական հետևանքների մասին, նկատել է, որ հայ-թուրքական կռիվ է գնալու մինչև աշխարհի վերջը:

«Մեր ազգը թող չմտածի, որ իր ողնաշարը կոտրվել է, այդպես չէ: Ազերիներին թվում է, որ հաղթել են պատերազմը, կգա օրը, և կվերականգնենք: Պատերազմը չեն հաղթել, մերոնք ծուռ են, դանակով կգնան թնդանոթի դեմ: Բայց այսօր շիզոֆրենիայի մեջ է ժողովուրդը, թարազուից ընկած, մեկը մեկի երեսն է ցեխում. սա պալիտիկա չէ: Ազգին ուզում են դարձնել մանկուրտ, որի հասկացողության մեջ չկա ո՛չ հարենիք, ո՛չ ազգ, ո՛չ կրոն: Տհաճ է լսել՝ թուրքական վիլայեթ, բայց ավելի վտանգավոր բան էլ կա՝ մանկուրտիզմը: Խաժամուժի են վերածել ժողովուրդին, ամեն ինչ անում են, որ քայքայվի: Կանցնեն բոլոր ղեկավարները, նորերը կգան և լրիվ ուրիշ սկիզբ կլինի»,- ասել է Մուրադ Ջանիբեկյանը:

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում: 

Տեսանյութեր

Live

Լրահոս