Առաջնորդից պիտի մռնչոց գա, ոչ թե ծվծվոց, հիշե՛ք Վազգեն Սարգսյանին և հիմիկվաններին. Դավիթ Ամալյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

«Առաջնորդից պիտի մռնչոց գա, ոչ թե ծվծվոց․ հիշենք Վազգեն Սարգսյանին և հիմիկվաններին»,- 24TV-ի հետ հարցազրույցում ասաց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը՝ անդրադառնալով պատերազմում կրած մեր կորուստներին և մեկ տարի անց ենթադրվող նոր զիջումներին։

«Ադրբեջանը 30 տարվա ընթացքում ցեղախմբից վերածվեց ազգի, մենք ազգից վերածվեցինք ցեղախմբի։ Ազատագրված տարածքներում բնակչություն չունեինք, իսկ իրենք օդանավակայան են բացում։ Եթե վստահենք այս խաղաղությանը, մենք 100 տոկոս կոտորածի ենք հանդիպելու։ Հայաստանը կորցնելու վախն իմ մեջ էլ կա, բայց վստահ եմ, որ Հայաստանի սիմվոլիկան կպահպանվի։ Սրանք չեն մնա, իսկ եկողը, ով էլ լինի, հաստատ ինչ-որ բան է փոխելու»,-շարունակեց երգիչը։

Դավիթ Ամալյանի հետ զրուցել ենք նաև 44-օրյա պատերազմում զոհված որդու՝ Վարդանի ստեղծագործություններից, որոնց սցենարով նոյեմբերի 7-ին «Մետրո» թատրոնում ներկայացում է բեմադրվել՝ «Անավարտ երկխոսություն» խորագրով։

Մանրամասները դիտեք տեսանյութում։