Նիկոլն արդարություն ա ուզում, փողեր լափածները պետք ա թալանը հետ բերեն. Ռուբեն Հախվերդյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News 

«Ես ո'չ նիկոլական եմ, ո'չ չնիկոլական եմ, ժողովուրդը ինչպես միշտ պահանջում է արդարություն, և Նիկոլը նույնպես արդարություն է պահանջում, ու մենք սպասում ենք, որ կընդունվեն օբյեկտիվ դատավճիռներ։ Մարդիկ կան, որոնք պետք է պատժվեն, եթե նույնիսկ չպատժվեն էլ, իրենց թալանածը պետք է բերեն հետ տան»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:

«Մենք սովոր ենք քաղաքական սպանություններին դեռ Լևոնի ժամանակից սկսած մինչև հիմա, ավելին ասեմ, Լևոնի ժամանակ ավելի շատ քաղաքական սպանություններ եղան երևի, քան Մարտի 1-ին: Ես էն գլխից էլ Նիկոլին ասել եմ, որ մեզ թավշյա հեղափոխություն չի պետք, ինչ է նշանակում թավշյա, մեզ չուգուն է պետք»,-ասել է երգահանը:

Հախվերդյանն անդրադարձել է նաև ներքաղաքական օրակարգում առկա այլ հարցերի, ինչպես նաև խոսել իր ստեղծագործական ծրագրերից:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ