Խփվելուց առաջ որդուս հետ խոսեցի, ասաց՝ պինդ ենք, դուք էլ պինդ կացեք․ Դավիթ Ամալյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News

«Խփվելուց մեկուկես ժամ առաջ որդուս հետ խոսեցի։ Կրակոցների ձայնից հասկացա՝ «բլիժնի բոյ» էր։ Կարճ կապեցի, ասեցի՝ Վարդան ջան, պինդ մնացեք, չեմ խանգարում, էլի կզանգես։ Ասեց՝ պինդ ենք, դուք էլ պինդ կացեք։ Համոզված էի, որ կա, բայց սխալ էի», - այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում պատմել է երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, ում որդին զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմում։

Այս պարտությունը, ըստ Ամալյանի, մեր վաստակն է։

«Էս մեր վաստակած պարտությունն ա։ Արխային էինք: Հիմա էլ հենց խուսափեցինք դրանից, հաջորդն ավելի ծանր ու ցավոտ կլինի»,- նկատել է նա։

Որդու մահվան հանգամանքների, պատերազմում պարտության պատճառների, առաջիկա անելիքների մասին՝ ստորև բերված տեսանյութում։

--0--ԿԿ