Բռնապետություն չի, այլ բորդել. շունը տիրոջը չի ճանաչում․ Ռուբեն Հախվերդյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը մտնում է քաղաքականություն։ Նա «Շանթ Դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարն է։ Այս մասին երգիչը հայտնել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։

Հախվերդյանի կարծիքով՝ ընտրություններում թե՛ ներկաներին, թե՛ նախկիններին ընտրողը փոսն է ընկնելու։
Հարցին, թե արդյո՞ք հնարավոր էր այլ ցուցակով մասնակցել ընտրություններին, օրինակ՝ Քոչարյանի կամ Փաշինյանը, նա ասել է․ «ՀՀՇ-ի ցուցակով էլ կգնայի, բայց Փաշինյանն ու Քոչարյանը չհրավիրեցին։ Նրանք պետք է խնդրեն, որ իրենց ցուցակ մտնեմ»։

Հախվերդյանը, գնահատելով Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա խոսում էր բռնապետական երկիր ստեղծելու մասին, ասել է․ «Բռնապետություն չի, այլ բորդել, այսինքն՝ շունը տիրոջը չի ճանաչում։ Փաշինյանի մեղքն այն է, որ նա ուզում էր կոռուպցիան արմատախիլ անել, չստացվեց»։

Շարունակությունը՝ տեսանյութում։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս