Ընկերս չկա, իսկ բարձունքը մերը չէ, բարձունքը տվողի մաման ու պապան... Դավիթ Ամալյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Ընկերս չկա, իսկ բարձունքը մերը չէ, բարձունքը տվողի մաման ու պապան... ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ հավերժ թշնամանքն, իհարկե, անընդունելի է, ինչ-որ մի օր այն պետք է վերանա, բայց մեր ու թուրքերի թշնամանքն արդեն մոտեցել է գենետիզմի մակարդակի։ 

Ամալյանի կարծիքով՝ չպետք է կարծել, թե թուրքը փոխվել է և 21-րդ դարում ավելի քաղաքակրթված է, պետք է հասկանալ, որ գառին մորթելուց առաջ միշտ սիրում են։ «Չեմ ուզում գառի կարգավիճակով լինենք ու մորթվենք»,- ասաց նա։ 

Ամալյանը նշեց, որ մեր ուժը վաճառեցինք դավաճաններին, այլ ոչ թե հակառակորդին, իսկ հիմա ստիպված պետք է լինենք ուժեղ տերության կողքին, իսկ այլընտրանքն Ասորեստանի ճակատագրին արժանանալն է։ 

Երգչի կարծիքով՝ Արևմուտքի օգնությանը սպասողները կա՛մ նյութական շահ ունեն, կա՛մ էլ մանկամիտ են։ 

Խոսելով ներհանրային իրավիճակի մասին՝ նա նշեց, թե պետության և Ղարաբաղի վրա թքած ունեցող 60 տոկոս խավը կառավարում է մեզ։ «Ինքը թքած ունի՝ որտեղ կանաչի կծախի՝ Պարսկաստանու՞մ, թե՞ Հայաստանում։ Սա էր դեմոկրատիան, որը մենք խաղացինք, իսկ հիմա ունենք այն, ինչ-որ ունենք»,-նկատեց Ամալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։