Նիկոլն 2 օրով Ստալին պիտի դառնա ու էդ թալանած դղյակներն ու միլիարդները հետ բերի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

«Նիկոլը Ստալին պիտի դառնա, որ մի բանի հասնենք։ Պիտի պողպատե մանդատը գործի, ու էդ թալանած դղյակներն ու միլիարդները հետ բերի, թե չէ սենց, էլի նորից կռիվ-ղալմաղալ։ Մի բան է լավ, որ քաղաքացիական կռիվներ չծագեցին, մեզ միայն դա էր պակաս»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը:

«Ա՛յ մարդ, թող հայերն ինձնից նեղանան, ես էլ եմ հայ, բայց մենք՝ որպես ազգ, որդնել-փչացել ենք, մանրացել ենք, կրթությունը դարձել է այնքան ցածր, որ մարդիկ արդեն չեն մտածում, չեն վերլուծում, չեն աշխատում հասկանալ՝ ինչ է կատարվում»,- ասել է Ծատուրյանը:

Նրա խոսքով՝ մենք անընդհատ թշնամի ենք ման գալիս, բայց հենց մենք ենք մեր թշնամին։

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: