ԱԺ-ն քաղաքական պոռնո է, կնոջս արգելել եմ լսել նիստերը․ Նիկոլայ Ծատուրյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

«ԱԺ-ն քաղաքական պոռնո է, կնոջս արգելել եմ լսել նիստերը»,-24TV-ի եթերում ասաց ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն՝ անդրադառնալով ներքաղաքական լարված իրավիճակին, ընդդիմության և իշխանության փոխհարաբերություններին Ազգային ժողովում:

«Չկա Ազգային ժողով, խուլիգանների հավաքածու է, յա՛խք: Զզվում եմ դրանցից, այլանդակ, անկիրթ, ոչ մի գաղափարախոսության հետևից չգնացող ինչ-որ Ազգային ժողով է: Որ տեսնում եմ խորհրդարանը, ամաչում եմ, որ հայ եմ»,-նշեց Ծատուրյանը:

Իսկ իշխանության վարած քաղաքականությանն անդրադառնալով՝ ռեժիսորը նկատեց. «Եղել եմ ու մի քիչ կամ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցը, բայց սենց որ շարունակվեց, նրան էլ կասեմ՝ է հա, բայց ի՞նչ: Ասում ես՝ սաղ օլիգարխներին կփռեմ ասֆալտին, բա ինչի՞ չես փռում, տղա՛ ջան, արա՛, ոչ թե ասա. Քաջ Նազարի վախից գոռգոռա՞լն է»:

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում: