ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Հնդկաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերի նոր համաշխարհային հակառեկորդ է սահմանվել:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսով է վարակվել 401 հազար 993 մարդ:
Հնդկաստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 19 միլիոն 164 հազար 969, մահացել՝ 211 հազար 853 մարդ:
--00—ՄՀ