Վերջին երկու ամսում աշխարհում COVID-19-ով հիվանդացության գրեթե կրկնապատիկ աճ է եղել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News  

կորոնավիրուս

Աշխարհը մոտենում Է կորոնավիրուսի տարածման ամենաբարձր մակարդակին համավարակի ամբողջ ժամանակամիջոցում. վերջին երկու ամսում նշվել Է վարակվածների թվի գրեթե կրկնապատիկ շաբաթական աճ: Այս մասին հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը:

«Աշխարհում ամեն շաբաթ արձանագրվող նոր դեպքերի քանակը, վերջին երկու ամսում գրեթե կրկնապատկվել Է: Դա մեզ մոտեցնում Է համավարակի ընթացքում ախտահարման ամենաբարձր մակարդակին»,- ասել Է նա։

--00—ՄՀ