Աշխարհում 3,3 միլիարդ մարդ զգում է գլոբալ տաքացման հետևանքների ազդեցությունը առողջության վրա. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1125429

Աշխարհում ավելի քան երեք միլիարդ մարդ ներկայումս զգում է գլոբալ տաքացման հետևանքներն իրենց առողջության վրա,  յուրաքանչյուր չորս վայրկյանը մեկ մարդ մահանում է էկոլոգիայի հետ կապված հետևանքների պատճառով, որոնք կարող էին կանխվել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին դեկտեմբերի 3-ին Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայական համաժողովում (COP28) Առողջապահության օրվա ընթացքում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի՝ կլիմայի փոփոխության և առողջապահության հարցերով հատուկ բանագնաց Վանեսա Քերին:

«Այժմ մեր աշխարհում արդեն 3,3 միլիարդ մարդ շատ խոցելի է կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ աշխարհում յուրաքանչյուր չորրորդ մահը տեղի է ունենում կանխարգելման հնարավորություն ունեցող էկոլոգիական պատճառներով, և կլիմայի փոփոխությունն էլ ավելի է խորացնում այդ ռիսկերը: Մեկ մարդ մահանում է յուրաքանչյուր չորս վայրկյանը մեկ՝ կանխարգելման հնարավորություն ունեցող էկոլոգիական պատճառներով, ինչը ավելին է, քան ամբողջ COVID-19 համավարակի ընթացքում: «Մինչ ես ավարտեմ այս նախադասությունը, ևս մեկ մարդ կմահանա, և այդ մահերի 61%-ն ուղղակիորեն կապված է հանածո վառելիքի օգտագործման հետ»,- ասել է նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ