Աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպը նվազում է. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 6,  24News   

ԱՀԿ

Աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազել են։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկխովենը։

Փորձագետի խոսքով՝ նահանջին հաջողվել է հասնել վիրուսի տարածման դեմ իրականացված միջոցառումների, մասնավորապես պատվաստանյութի շնորհիվ։

Ընդ որում՝ երկրներին, որտեղ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը նվազել է, հորդորել է հետևել սանիտարական նորմերին։

 --00—ՄՀ