«Հայրենիքի փրկության շարժման» այսօրվա երթը կմեկնարկի 18:00-ին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

երթ

«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով այսօր կայանալիք ակցիայի երթուղու մասին:

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր՝ ժամը 18։00-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց) կմեկնարկի Հայրենիքի փրկության շարժման երթը:

Երթը կընթանա Հրաչյա Քոչար փողոցով, Բաղրամյան պողոտայով և կհասնի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի կունենա անհնազանդության ակցիա»,- հայտնում են նախաձեռնությունից:

--00--ԱԹ