Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը կոչով դիմել է Արման Թաթոյանին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News    

ցույց

Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանի ուշադրությունն էհրավիրում ՀՀ ոստիկանության կողմից այսօր խաղաղ հավաքներ անցկացնող տասնյակ քաղաքացիների նկատմամբ պետական հարկադրանքի ոչ իրավաչափ կիրառման, ապօրինի վարչական ձերբակալությունների և անհամաչափ ուժի կիրառման փաստերի վրա:

«Բազմաթիվ խաղաղ ցուցարարներ և հավաքների մասնակիցներ այժմ անհիմն գտնվում են ՀՀ Ոստիկանության տարբեր բաժիններում և բաժանմունքներում, սահմանափակված են նրանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

ՀՀ ոստիկանություն կողմից խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ գործողությունները խախտում են «Ոստիկանության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», ինչպես նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքների մի շարք հոդվածներ և դրույթներ` դրանով իսկ ոտնահարելով Սահմանադրության և իրավական պետության ոգին, ինչն անընդունելի և խիստ դատապարտելի է։

Կոչ ենք անում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները ապօրինությունների կանխման և արձանագրման, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության ապահովման համար»,- ասված է հանձնախմբի հայտարարությունում։ 

 --00—ՄՀ