Ամբողջ Արցախում ժամը 12:20-ից լույս չի լինի. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

նկար

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ամբողջ Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվում է:

«Հարգելի՛ բաժանորդներ, «Արցախէներգո» ՓԲԸ տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված  այսօր՝ ժամը 12:20-ին, հոսանքազրկվելու է ամբողջ հանրապետությունը:

Հայցում ենք սպառողների ներողամտությունը և վստահեցնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները աշխատանքները  ժամանակին ավարտելու համար»,-նշվում է հայտարարությունում:

--00—ԼՄ